Մամուլ 2 տարի առաջ - 09:15 03-08-2023

Արցախի նախագահը որոշել է հերթական մարմինը ձևավորել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ էքսկլյուզիվ հարցազրույց է տալու Արցախի հեռուստաընկերությանը` ներկայացնելով իրականությունը և փակագծեր բացելով: Ոմանք այս հայտարարությունը և Արցախի իշխանությունների վերջին շրջանի քայլերը բացատրում են Ադրբեջանի հետ երկխոսության և ինչ որ հարցերում զիջումների գնալու պատրաստակամությամբ: Կարծում են, որ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի հետ ինտեգրման թաքնված կողմնակիցներից է` բացահայտորեն միանում է «ոչ մի ինտեգրում» հայտարարություններին, իսկ իրականում տակից քայլեր է անում ինտեգրման ուղղությամբ:

Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահը որոշել է հերթական մարմինը ձևավորել, որը կքննարկի և որոշումներ կկայացնի թե առաջիկայում ինչ անել: Քանի որ ռուսական աջակցությունից այլևս ոչ մի ակնկալիք չունեն, հասկանում են, որ իրենց հույսը միայն իրենց վրա պետք է դնեն և Արցախում մնացած մարդիկ կոլեկտիվ որոշում պետք է կայացնեն, թե ինչ անել:

Եվ դա չի կարող մեկ անձ միանձնյա որոշել, որքան էլ նա բարձր պաշտոն զբաղեցնի: Այդ մարմինը պետք է արտացոլի 120 հազար մարդու կարծիքը: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Արցախում հեղինակություն ունեցող անձինք, օրինակ, նախկին նախագահները հրաժարվում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Մյուսներն իրար հետ խնդիրներ ունեն և համատեղ աշխատել չեն կարողանում: Երրորդների մասնակցությունը միայն ապակառուցողական է: Դա է պատճառը, որ նման մարմինները ստեղծվում են ու մնում թղթի վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի