Ներքին 3 տարի առաջ - 13:10 01-08-2023

Նախկին պատգամավորը «Ապրելու երկրի» ցուցակում է

ՔՊ-ական նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը, ով 44-օրյա պատերազմից հետո դուրս էր եկել իշխող խմբակցությունից, որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այս մասին Գևորգյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

44-օրյա պատերազմի հետևանքները ոչ միայն գոյաբանական վտանգի առջև են կանգնեցրել Արցախը և արցախայությանը, այլև խարխլել են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ոտնահարելով պետության սուբյեկտայնությունը և ինքնիշխանությունը:

Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և Արցախի շուրջ ստեղծված օրհասական վիճակը պայմանավորված են նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարությանը հաջորդած զարգացումներով, այդ թվում՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով. ընտրությունները ունենում են ոչ միայն արդյունքներ, այլև հետևանքներ:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններն առաջին հերթին քաղաքական են և պետք է պայմանավորեն մեր պետության ռազմավարական ապագան, ինչպես նաև Արցախի հարցում անելիքները:

Ակնհայտ է, որ Երևանի հավաքական անվտանգությունը եղել և մնում է փոխկապակցված Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անձեռնմխելիության և անառիկության հետ:

Հավատարիմ մնալով Հայաստանին և Արցախին ծառայելու գաղափարին և համոզմունքներին՝ որոշել եմ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի