Փող չունես, մի մեռիր. ծեծկռտուք` Թաղման բյուրոյում
copy image url

Փող չունես, մի մեռիր. ծեծկռտուք` Թաղման բյուրոյում

Ներքին 1 տարի առաջ - 19:23 31-07-2023
Oragir.News-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Թաղման բյուրո է դիմել մի քաղաքացի՝ խնդրելով տարածք տրամադրել մոր թաղման համար։ Բյուրոյի պետը նշել է, որ այդ ծառայության դիմաց պետք է վճարել 26․000 դրամ։ Քաղաքացին ասել է, որ գումար չունի և չի կարող վճարել։

Մեր տեղեկություններով՝ բյուրոյից քաղաքացին կոպիտ արձագանք է ստացել, թե դիակը տանեն, եկեղեցու բակում դնեն։ Միջադեպն ավարտվել է ծեծկռտուքով, բյուրոն այդպես էլ տարածք չի տրամադրել։

Հատկանշական է, որ այդ դեպքի առիթով որևէ ահազանգ չի գրանցվել, նշանակում է՝ քաղաքացին ինքնուրույն կազմակերպել է իր մոր թաղման հարցը։

Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում, նախ որովհետև կատարվել է ապօրինություն, և բացի այդ՝ նման ինքնագլուխ թաղումները շատ վտանգավոր վերջաբան կարող են ունենալ։

Ամենից շատ դիտված