Ներքին 3 տարի առաջ - 15:33 08-10-2023

Եթե դու անկլավները նվիրես Ադրբեջանին, դու արդեն գոյություն չունես. Օսկանյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի սխալները շարունակվում են, վերջին օրինակը հենց Գրանադայում ստորագրած հայտարարությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այդ հայտարարության էությունը ո՞րն է, այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա, Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Եվ հարց ես տալիս, իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք Հայաստանի տարածքային ամբողջականության և դա հերոսաբար ներկայացնո՞ւմ եք, որ ինչ-որ գործ եք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ: Թերևս Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է, այդ թվերը, որ այնտեղ նշվել է, դա մեր ժողոբրդի համար այսօր ոչինչ չի նշանակում: Առնվազն այս իրավիճակում, հենց այսօր Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և իրոք ասի՝ այդ թվերի մեջ ինչ է մտնում, հասկացանք, Ղարաբաղը տվել ես, դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է մտնում, իսկ ասյպես կոչված անկլավները այդ թվի մեջ կա՞, չկա՞: Քո շրջապատի մարդկ ասում են, որ չկամ բայց դու քո ասուլիսին ասեցիր, որ անկլավներն էլ են այդ թվի մեջ մտնում, դա էլ ես տալիս: Իրո՞ք, սա էլ ես տալի՞ս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան, Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանով, դա՞ է լինելու մեր տարածքաին ամբողջականությունը»,-ասել է Օսկանյանը՝ հարցտալով Փաշինյանին, որ հայտարարի՝ իրականում ինչ է բանակցում:

Օսկանյանը ասում է, որ եթե Փաշինյանը Արցախը հանձնելուց հետո, անկլավներն էլ հանձնի, ապա պաշտոնին մեկ րոպե մնալու իրավունք չունի:

«Եթե այդ բոլորը դու նվիրես Ադրբեջանին, դու արդեն գոյություն չունես, դու պետք է թողնես, հեռանաս։ Երբ է տարածքային ամբողջականության խնդիր եղել, ժողովուրդ, դուք 30 տարի լսել եք այդ մասին, միակ ղեկավարը դա Փաշինյանն է, նրա տգիտության, անմեղսունակության պատճառով է, որ այսօր քննարկվում է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին