Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:51 31-07-2023

Կարմիր խաչից հայտնել են, թե խնդրի լուծումն իրենց հնարավորությունների սահմաններում չէ․ ակցիայի մասնակից

Այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը։ Ավելի ուշ որոշվեց 10 անձից կազմված պատվիրակությամբ հանդիպել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, ներկայացնել պահանջները։

Հանդիպումից հետո Oragir.News-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ հանդիպման արդյունքներից բավարարաված չեն, քանի որ պատասխան են ստացել, թե խնդրի լուծումն իրենց հնարավորությունների սահմաններում չէ։

«Ասում են՝ եթե մենք հանրային բաներ հնչեցնենք, դա ավելի կվնասի իրավիճակին, բայց այս դեպքում մենք այլևս կորցնելու բան չունենք։ Մեր ընտանիքները այնտեղ սովի են մատնվում, մեր հայրենակիցներն այնտեղ տեղաշարժից, տարրական պայմաններից զուրկ են, մենք էլ այստեղ մեր հայրենակիցներից կտրված ենք և այլևս կորցնելու բան չունենք։ Չեմ կարծում, թե այնպիսի բան անեն, որ մեզ վնասի»,-ասաց նա։

Ակցիայի մասնակիցը կոչ արեց անտարբեր չլինել, որովհետև սա բոլորիս խնդիրն է․ «Բոլորն էլ պատերազմին մասնակցել են։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախիի բնակչության 70-80 %-ը ռազմական գործողություններին մասնակցել են, և հաստատ նրանց էլ, եթե ոչ այսօր, ապա վաղը, վաղը չէ մյուս օրը ռազմական հանցագործ են համարելու։ Պահը հենց հիմա է, որ բոլորը գան ու լծվեն մեր պայքարին, օժանդակեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան