Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 08:44 31-07-2023

Պահանջում ենք, որ Կարմիր խաչը Ժնևում մամուլի ասուլիս հրավիրի և հայտնի առևանգման մասին․ ակցիայի մասնակից

Այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը։

Արդեն երրորդ օրն է՝ նրանք հավաքվում են այստեղ և իրենց պահանջներն են ներկայացնում։

Oragir.News-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենց հիմնական պահանջն այն է, որ Կարմիր խաչը ինչպես հանձն է առել, որ Վագիֆ Խաչատրյանին պիտի ապահով հասցնի տեղ, իրենք պահանջում են, որ նույն կերպ վերադարձնի այդ մարդուն, որովհետև սա արդեն կազմակերպության պատվի և հեղինակության հարցն է։

Աղջիկը շեշտեց՝ այդ մարդը բացի իր հայրենիքին ծառայելուց ուրիշ սխալ քայլ չի արել։

Մասնակիցն ասաց, որ այս օրերին Կարմիր խաչից արձագանք չեն ստացել, երկխոսության մեջ չեն մտել, հույս ունեն, որ գոնե այսօր կկարողանան հանդիպել ղեկավարի հետ։

«Մեր պահանջն այն է, որի իրենք ամենաբարձր մակարդակով Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, որի ժամանակ նրանք բոլորին տեղյակ կպահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, և եթե նրանք դա չանեն, դա կնշանակի, որ իրենք համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Այսինքն՝ Կարմիր խաչը թույլ է տալիս, որ 21-րդ դարում մարդ գողանան»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան