Ներքին 3 տարի առաջ - 13:57 30-07-2023

Հայր ու որդի Սմբատյանները վստահ էին, որ տարբեր քպ-ականների սեղանի թամադան լինելը իրենց բրոնեժիլետն է․ Զոհրաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորվելու փաստին։

Զոհրաբյանը գրառում է կատարել․

«Հայր եւ որդի Սմբատյանները 2 ամսով կալանավորվեցին:

Հայր եւ որդի մուզիկանտները քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեցին եւ տեղափոխվեցին «Արմավիր» քրեակատարողական բերդ։

Հայրն ու որդին քաղաքականությամբ չէին զբաղվում։ Նրանք վստահ էին, որ տարբեր քպ-ականների սեղանի թամադան լինելը իրենց բրոնեժիլետն է։

Նրանք որեւէ անգամ չօգտագործեցին իրենց միջազգային հեղինակությունը՝ Արցախում տեղի ունեցող գենոցիդի մասին բարձրաձայնելու։

Նրանք լուռ էին, եւ ինչպես իրենց տեսականու այլ պերսոնաժներ, դոշներին խփել էին՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» ճիվաղային կլեշեն ու համատարած այս դժոխքի մեջ վայելում էին իրենց դրայվերը։

Մի այլ տիպի դրայվով սպասում եմ էն ընդդիմադիրների՝ Նուբարաշենում կամ Արմավիրում հայտնվելուն, ովքեր մի այլ ձեւի վստահ են, որ «Cartier»-ից բրիլյանտից զապինկա (ճարմանդ) գնելով նախկին խալյավշիկ քպ-ականների համար, իրենք ապահովագրել են իրենց հետույքը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը