Արցախի ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարվել
copy image url

Արցախի ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարվել

Ներքին 1 տարի առաջ - 20:13 27-07-2023
Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել:

Նստաշրջանը բացել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված ուղերձի քննարկումն էր: Այն ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

Անդրադառնալով պատմական իրողություններին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների չկատարմանը, ահազանգելով Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը սպառնացնող վտանգների մասին, հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչման խնդրանքով:

«Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.

– Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա»,-ասված է ուղերձում:

Ուղերձի ներկայացումից հետո հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արևիկ Պետրոսյանը և Դավիթ Գալստյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրել է, որ ուղերձի նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և առաջարկեց այն ընդունել վերջնական որոշման տեսքով:

Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին, որոշումն ընդունվեց:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC