Ներքին 2 տարի առաջ - 17:34 27-07-2023

ՄԻ պաշտպանին ներկայացվել է զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները, առկա խնդիրները

Առաջին կանգառը մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր, ներկայացվել են մարզում իրականացվող աշխատանքները:

«Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի, մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է: Իհարկե, խնդիրներ շատ կան, դրանք տարաբնույթ են: Մեր առաքելությունն է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գտնել դրանց լուծման տարբերակներ: Վերահաստատում եմ այդ ուղղությամբ համագործակցաբար աշխատելու իմ և ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի»,- նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել գյուղական բնակավայրերի բնակիչների խնդիրներին, որոնք արձանագրվել էին դեռևս հուլիսի 5-ի այցի ժամանակ՝ կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կարկուտի հետևանքով հասցված վնասների փոխհատուցման, բանկային քարտերով անկանխիկ գործարքների իրականացման խոչընդոտների հետ:

Պաշտպանն ընդծել է, որ արձանագրված խնդիրները և լուծման տարբերակները պարբերաբար ներկայացվում են պետական իրավասու մարմիններին:

Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները, առկա խնդիրները:

Անահիտ Մանասյանը շրջելով զորամասի տարածքում` ծանոթացել է շենք-շինությունների, սոցիալ-կենցաղային պայմաններին, մասնագիտական սենյակների հագեցվածությանը: Նա զրուցել է նաև զորամասի տարբեր մասնագետների հետ, խորհրդապահական առանձնազրույցներ ունեցել զինծառայողների հետ: Պաշտպանը քննարկել է նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրող հարցերին: Հանդիպում է անցկացվել նաև զորամասի կանանց խորհրդի հետ:

Անահիտ Մանասյանն այցելել է նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ՌՈ բաժին, որի կարգապահական վաշտում գտնվում են մարզի զորամասերից երկու տասնյակից ավելի զինծառայողներ: Հաստատության ղեկավար, փոխգնդապետ Մուրադ Մկրտչյանը նեկայացրել է ժամկետային զինծառայողների կողմից թույլ տված խախտումները, համապատասխան վիճակագրություն, ոլորտում առկա խնդիրները, անդրադարձ է կատարվել ատեստավորման գործընթացին: Պաշտպանը շրջել է տարածքով զրուցել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը եղել է նաև սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան բնակավայրերում: Այցերի նպատակն էր տեղում իրականացնել փաստահավաք աշխատանքներ. հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին:

Տավուշյան այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական իրավասու մարմիններին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու