Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:22 25-07-2023

Մեր քաղաքական իշխանության ամենամեծ դավաճանությունն այն է, որ մենք մեր ժողովրդին երբեք չենք լսել․ ՀՀ վարչապետ

«Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ մենք ասում ենք, որ մենք գտնվում ենք Արևմուտքի և Ռուսաստանի արանքում։ Սա ո՛չ լավ է, ո՛չ վատ, սա մի բան է նշանակում․ մենք գլխի չենք, թե որտեղ ենք»։ Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետը։

«Մեր լրահոսը որ նայում ենք, տպավորություն է, որ աշխարհում երեք երկիր կա՝ Ռուսաստանը, Ամերիկան ու Հայաստանը․ «Մենք ենք, մեր սարերի» տարամաբանությունն է։ Եկեք դուրս գանք այդ տարամաբանությունից։ Ընդհուպ կարող է պարզվել, որ սա մեր կրթության որակից է, որ մեզ թվում է, թե մենք Ռուսաստանի և Ամերիկայի արանքում ենք։ Ո՛չ, մենք Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանաքում ենք և մեր լինելիությունը, երկարաժամկետ առումով մեր պետության զարգացվածության մակարդակը, մեր պետության լինելիությունը կախված է այս ըմբռնումից, որ հասկանանք, թե մենք ուր ենք, և առաջին հերթին այստեղ պիտի լուծվեն մեր հարցերը։ Այս հարթության մեջ պիտի մեր հարցերը կարգավորվեն։ Մեր քաղաքական իշխանության ամենամեծ դավաճանությունն այն է, որ մենք մեր ժողովրդին երբեք չենք լսել և չենք հաղորդակցվել։ Վերջին 30 տարվա ընթացքում մենք բոլորս հնչեցրել ենք խաղաղության կենացը, ու մենք երբեք այդպես էլ չենք խորացել, թե ինչ նկատի ունի ժողովուրդը, և մենք այդպես էլ ժողովրդին չենք բացատրել, թե դա ինչպես կլիներ հասանելի։ Մենք խաբել ենք մեր ժղովրդին»։

Փաշինյանը ընդգծեց՝ Հայաստանը ԼՂ հարցում վարել է ֆեյք քաղաքականություն. այն նպատակները, որ հայտարարված են եղել, դրանք հենց առաջին օրից եղել են անհասանելի եւ անիրագործելի:

Փաշինյանը նկատեց նաև, որ վերջին շրջանում Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակի նվազել է և դա պայմանավորված է ուկրաինական իրադարձություններով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից