Մամուլ 3 տարի առաջ - 08:58 25-07-2023

Արցախում անցնցում են պայքարի կոշտ միջոցների․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր, 20.00-ին, համաժամանակյա հանրահավաքներ կանցկացվեն Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում: Նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց համախմբվել եւ «միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը եւ Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»: Ըստ Ներսիսյանի՝ յուրաքանչյուրի մասնակցությունը կարեւոր է Արցախի ու արցախցիների համար: Տեղեկացանք, որ ինչպես նախորդ, այս անգամ էլ Ստեփանակերտի հանրահավաքն առաջնորդելու է պետնախարարը։

Հիշեցնենք, որ նախորդ հավաքի ակտիվ մասնակիցներից էին Արցախի հակառուսական հայացքներ ունեցող ՀԿ եւ քաղաքական սեկտորի ներկայացուցիչները, որոնք երթով շարժվելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբ՝ նրանցից պահանջում էին Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել։ Իսկ հայաստանյան հավաքի կազմակերպիչները ՀՀ-ում Արցախի տեղակատվական շտաբն է՝ ի դեմս ղեկավար Միքայել Վիրաբյանի։ Հատկանշական է, որ այսօր Մոսկվայում էլ տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Այսօր լրանում է, նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցի մեկ շաբաթը, և ըստ էության Արցախը անցնում է նրա հայտարարած պայքարի կոշտ միջոցների»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի