Եթե պատրաստ լինենք երկարատև ու կոշտ պայքարի, Ադրբեջանը հաստատ տեղի կտա․ արցախցի
copy image url

Եթե պատրաստ լինենք երկարատև ու կոշտ պայքարի, Ադրբեջանը հաստատ տեղի կտա․ արցախցի

Ներքին 2 տարի առաջ - 23:15 30-03-2023
«Տեղ գյուղը Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը միացնող ճանապարհի կամրջի հատվածից պետք է ձախ թեքվելով Կոռնիձորով դուրս գար մեր ճանապարհը, բայց քանի որ մեր ճանապարհը դեռևս կառուցված չէր, այդ հատվածից թեքվում էր դեպի աջ, բարձրանում Աղավնոյի վերևի հատված»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի բնակիչ Արթուր Գրիգորյանը։

«Այն ժամանակ, ճիշտն ասած, արդեն կային այդ խոսակցությունները, որ այդ հատվածը ժամանակավոր է և փոխարինվելու է այն հատվածով, որը պետք է նոր կառուցվի։ Գիտեինք, որ ինչ-որ մի օր դա պետք է լիներ, բայց ճիշտն ասած, անսպասելի էր, որ հենց այս պահին ու այդպիսի լկտի ձևով արեցին թուրքերը դա։ Մանավանդ որ այս պահին այդ ճանապարհը մենք գործնականում չենք կարողանում օգտագործել, քանի որ Շուշիի հատվածում է փակ»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանի այս պահելաձևը երկարատև անպատժելիության զգացողության արդյունք է։

«Այն, որ այդ հատվածը պետք է փոխարինվեր, ըստ էության, նորություն չէր, սակայն, որ այդպես հապճեպ պետք է լիներ, այնպես չէ, որ դա Ադրբեջանին շատ բան է տալու։ Նրանք ավելի շատ փորձում են խուճապ տարածել և ի ցույց դնել իր այդ անպատժելի ու սանձազերծ վիճակը։ Եթե գործնականում նշածս կամրջից ձախ, թե աջ թեքվելով կհասնենք Կոռնիձոր, այնքան էլ շատ չէ տարբերությունը։ Ադրբեջանն այնտեղ ավելի շատ հոգեբանական գործիքն է օգտագործում՝ ճնշում գործադրելու համար»,- ասաց նա։

Արթուր Գրիգորյանն անդրադարձավ նաև այս իրավիճակում հայկական կողմի գործողություններին։

«Եթե անկեղծ՝ Բերձորն ու Աղավնոն հանձնելուց հետ հայկական կողմն արդեն իսկ մեծ սխալ է թույլ տվել, և դրանից հետո ճանապարհի այդ հատվածը պահելն իրատեսական չէր։ Այսինքն, Բերձորն ու Աղավնոն մենք պետք է պահեինք առնվազն մինչև մեր օրեր, որովհետև 3 տարին դեռ չի լրացել, և ըստ պայմանագրի՝ պետք է 3 տարվա ընթացքում միայն նախագիծը կազմվեր։ Բայց իրականում այդ ժամանակահատվածում ոչ միայն նախագիծը չի կազմվել, այլև մինչև այդ արդեն Ադրբեջանն ինքնագլուխ նոր ճանապարհ է կառուցել, և այսպես ասած՝ կարողացել է հասնել նրան, որ մեր իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, զիջել են Բերձորը, Աղավնոն և Սուսը, այսինքն՝ Քաշաթաղի վերջին 3 բնակավայրերը, որոնք գոնե այդ պահին մեր ձերքում էին»,- ասաց նա։

Այս ֆոնին՝ մեր հայրենակիցը դիտարկում է նաև մետաղադրամի մյուս կողմը, խոսում է ադրբեջանական կողմի այսքան հապճեպ գործելաոճի թաքնված պատճառների առկայության մասին։

«Տպավորություն է, որ Ադրբեջանը պարզապես վախից ավելի բարձր է գոռում։ Որովհետև այդ երկիրն ակնհայտորեն շտապում է ինչ-որ պատճառով՝ ըստ երևույթին, հասկանալով, որ ժամանակն, ամեն դեպքում իր օգտին չէ։ Իր այդ գոռգոռոցը շատ հաճախ անկանոն գոռգոռոցի է վերածվում։ Այդուհանդերձ, մենք միանշանակ պետք է պատրաստ լինենք երկարատև ու կոշտ պայքարի, որովհետև այդ դեպքում հաստատ Ադրբեջանը տեղի է տալու։ Իսկ եթե պատրաստ չլինենք դրան, ապա հակառակ պատկերի ականատես կդառնանք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
21:04 Ընձի հեչ մարդ չի կռնա արգելե, որ խոսամ, ես փոքրուց ճարպիկ եմ եղել. Սարիկ Մինասյան
21:52 Նիկոլը մի ձեռքով քրեական գործեր է հարուցում, մյուսով՝ հրում դեպի Աննայի հիմնադրամի ու ՔՊ կզարանի դռները
19:20 Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր ու քարտեր
21:38 Այս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց
20:06 Թող գան, ինձ հետ մրցեն. ԵՊՀ ֆեյսբուքյան սկանդալային գրառման հեղինակի պարզաբանումը