Ներքին 3 տարի առաջ - 20:05 24-07-2023

ԵՊՀ-ն ինչպես Նիկոլ Փաշինյանը. սկզբում հայտարարում են Արցախում տուն կառուցելու մասին, ապա մոռանում

44-օրյա պատերազմից հետո իրականացվեց «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն էր բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվեցին բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Ծրագրին մասնակցություն ունեցավ նաև ԵՊՀ-ն։

ԵՊՀ-ից մեզ հայտնեցին, որ ծրագրի իրականացման համար հատկացվել էր 10 մլն դրամ։ ԵՊՀ ռեկտորի մասնակցությամբ պատվիրակությունը ներկա էր գտնվել բնակարանի հիմնարկեքի արարողությանը, բայց բնակարանի բացման արարողությանը ԵՊՀ ռեկտորը ներկա չի եղել, հավանաբար դա պայմանավորված է եղել Փաշինյանի՝ վերջերս արտահայտած այն դիրքորոշմամբ, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս։

Բացման արարողությանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի գլխավորած պատվիրակությունը։

Oragir.News-ը Գուրգեն Մելիքյանից հետաքրքրվեց, թե երբ է եղել բնակարանի բացումը, և ովքեր են եղել իր գլխավորած պատվիրակության կազմում։

«Ես կոնկրետ հիմա չեմ կարող ասել՝ երբ էր, բայց բացմանը ես ներկա եմ եղել, ներկա է եղել Արցախից Սարգիս Գալստյանը, մեր ընկերներն են ներկա եղել, մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները։ ԵՊՀ հիմնադրամի միջոցներով է 100 տներից մեկը կառուցվել, դրանից հետո մեր հիմնադրամը վերանորոգեց ես մեկ մշակույթի տունը»։

Հարցրինք Մելիքյանից, թե որն էր պատճառը, որ մամուլում այդ բնակարանամուտը չի լուսաբանվել, պատասխանեց. «Ուրեմն դրա կարիքը չի զգացել մամուլը, Արցախը մամուլին չի հետաքրքրում, եթե հետաքրքրեր, պետք է լուսաբանեին»։

«Սոս Ջանիբեկյանը մեզ մոտեցավ, ասաց՝ պարոն Մելիքյան, կարո՞ղ եք օգնել մեզ, մենք այդ մշակույթի տունը վերանորոգենք, սիրով ես համաձայնեցի, և մեր «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը» գնաց այդ ծանր բեռի տակ, և մենք վերանորոգեցինք մշակութի տունը»,- ասաց Մելիքյանը։

Դիտարկամանը, որ նախորդ տարիներին՝ պատերազմից առաջ, մենք միշտ տեսնում էինք, որ ԵՊՀ-ն տարբեր ծրագրեր էր իրականացնում Արցախում, ծառատունկներ էր անում, իսկ վերջին տարիներին ոչինչ չի արվում, հիմա Արցախի բնակչությունը լրջագույն խնդրի առջև է կանգնած, բայց նույն ԵՊՀ-ն, ուսանողությունը ոչինչ չեն անում, ինչ է պատճառը, Մելիքյանն ասաց. «Դա ուսանողներին հարցրեք, ես կանգնած եմ ոտքի, սատարում եմ Արցախին, և Արցախը հաղթելու է՝ անկախ որևէ իշխանությունից։ Ինձ համար կարևոր չէ՝ այս պայքարը զոհաբերության պայքար է, նվիրումի պայքար է և մազաչափ չպետք է կասկածենք, որ հաղթելու ենք, մեր ժողովուրդը հաղթանակով է դուրս գալու այս պատերազմից»։

Հարցին, որ ուսանողության հետ զուգահեռաբար լուռ է նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ի՞նչն է պատճառը, արձագանքեց. «Ինչո՞ւ չի արվում, համալսարանի դասախոսները բնականաբար մասնակցում են, մեր հիմնադրամին օժանդակում են, օգնում են, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ իրենց հայրենքիքը»։

Հարցին, թե հնարավոր է իշխանության կողմից խոստացվող բարձր աշխատավարձը պատճառ դառնա դասախոսների լռության այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին Արցախի հարցն է, Մելիքյանն ասաց. «Դասախոսները սատարում են Արցախի հարցին, և դրա ապացույցն այն է, որ նրանք գումար են մուծում Արցախի կառուցման և վերաբնակեցման համար։ Ես հավատացնում եմ Ձեզ, որ Ձեզ թյուրիմացության մեջ են դնում, համալսարանի դասախոսները սատար են կանգնում այդ գործին։ Սատար են կանգնում իրենց քույրերին, եղբայրներին և նորածին երեխաներին»։

Հարցրինք Մելիքյանից՝ իսկ իշխանությունն անում է իրենից կախված ամեն բան՝ Արցախի հարցը ի նպաստ մեր ժողովրդին լուծելու համար, պատասխանեց. «Իշխանություններին հարցրեք։ Մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք զինվորագրվել Արցախի գործին, Արցախը մենք ենք և վերջ, ով ուզում է լինի՝ իշխանություն, ոչ իշխանություն, ինձ համար տարբերություն չկա։ Այն իշխանությունը, որը չի սատարում Արցախին, ինձ համար հայ իշխանություն չէ»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր