Մշակույթ 3 տարի առաջ - 19:45 24-07-2023

Ինչպես ծնվեց «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպի գաղափարը․ այսօր Ալեքսանդ Դյումայի ծննդյան օրն է

«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը վաղուց դարձել է համաշխարհային գրականության դասական։ Այսօր այս գլուխգործոցն ստեղծած ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի ծննդյան օրն է։

Ալեքսանդր Դյուման անսովոր բեղուն գրող էր: Նա գրել է բազմաթիվ գործեր, ուստի բնական է, որ, օրինակ, Ֆրանսիայում նա ամենաընթերցվող գրողների շարքում է։

Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո», «Երեք հրացանակիրները», «Մարգո թագուհի», «Կոմսուհի դը Մոնսորո», «Քառասունհինգը», «Ասկանիո», «Սև կակաչ» վեպերը բոլոր ժամանակների ամենահետաքրքիր և ամենաընթերցված վեպերից են։



Դյուման շատ էր սիրում ճամփորդել, ինչը, ի դեպ, հաճախ նրան հիմք էր տալիս նոր վեպեր ստեղծելու։ Այդպես եղավ «Կոմս Մոնտե-Քրիստոյի» դեպքում:

Կտրելով Միջերկրական ծովի ջրերը (1840-ական թվականներին)՝ գրողը իմացավ որոշակի առեղծվածային կղզու գոյության մասին, որը կոչվում էր Մոնտեքրիստո։ Պարզվում է՝ այդ կղզու մասին բազմաթիվ լեգենդներ են պտտվել, մասնավորապես՝ ասում էին, որ կղզում անթիվ գանձեր են թաքցված։

Դյուման որոշեց իր վեպը հիմնել այս լեգենդի վրա, իսկ գլխավոր հերոսին անվանակոչել կղզու անունով։

Վեպի հերոսի՝ Էդմոն Դանտեսի նախատիպեը Նիմից մի կոշկակար էր՝ Ֆրանսուա Պիկո անունով, որը նշանված էր մի հարուստ կնոջ հետ։ 1807 թվականին իր երեք նախանձ «ընկերների» (Լուպյան, Սոլարի և Շոբար) դատապարտման ժամանակ, ովքեր նրա հասցեին կեղծ մեղադրանքներ էին ներկայացնում Անգլիայի օգտին լրտեսության մեջ, Պիկոն ձերբակալվեց և նետվեց Ֆենեստրել ամրոցը, որտեղ նա անցկացրեց մոտ 7 տարի: Նրա չորրորդ ընկերը՝ Անտուան ​​Ալյուն, չմասնակցելով դավադրությանը, բայց իմանալով դրա մասին, վախկոտորեն լռեց այս ստորության մասին։ Հարսնացու Ֆրանսուան, երկու տարվա անիմաստ սպասումից հետո, ստիպված է լինում ամուսնանալ Լուպյայի հետ։



Պիկոն նույնիսկ առաջին երկու տարիներին չգիտեր, թե կոնկրետ ինչի համար է բանտարկված։ Բանտում Պիկոն մի փոքրիկ ստորգետնյա անցում է փորում դեպի հարեւան խուցը, որտեղ բանտարկված էր իտալացի մեծահարուստ քահանա Հայր Թորին։ Նրանք ընկերանում են, և Պիկոն խնամում է հիվանդ քահանային, որը մեկ տարի անց՝ մահից առաջ, պատմում է Միլանում պահված գանձի գաղտնիքը։ 1814 թվականին կայսերական իշխանության անկումից հետո Ֆրանսուա Պիկոն ազատ է արձակվում, տիրում իրեն կտակված գանձերին և այլ անունով հայտնվում Փարիզում, որտեղ նա իր կյանքից 10 տարի նվիրում է ստորության և դավաճանության համար հատուցմանը։

Գիրքը լույս է տեսել 1844-ից 1846 թվականներին, և հրատարակությունները գերազանցել են բոլոր ռեկորդները. ժամանակակիցները խոսում էին ֆրանսիական գրականության վեպերի մեջ ամենամեծ հաջողության մասին:

«Կոմս Մոնտե-Քրիստո»-ն գրելուց հետո Ալեքսանդր Դյուման մեծահարուստ է դարձել։ Նա կառուցել է ոչ միայն տուն, այլեւ շքեղ վիլլա, որը կարելի էր անգամ պալատ անվանել։ Ի դեպ, պալատը կոչվել է «Մոնտե-Քրիստոյի ամրոց»։ Ինչպես Էդմոնդ Դանտեսը՝ իր իսկ վեպի գլխավոր հերոսը, Դյուման ևս սկսեց վարել ձևավոր ապրելակերպ՝ չխնայելով գումար հաճույքների և ընթացիկ ծախսերի համար։

Ոմանք ասում են, որ «Կոմս Մոնտե-Քրիստոն» ունի շարունակություն: Կա վարկած, որ Դյուման թաքցրել է այդ ձեռագրերը, սակայն դրանք հայտնաբերվել են նրա արխիվում Դյումայի մահից հետո։

Սակայն այս լուրերը լուրջ հիմքեր չունեն, ինչպես նաև այն վարկածը, որ Դյումա որդին գրել է վեպի շարունակությունը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց