Ներքին 3 տարի առաջ - 13:06 22-07-2023

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևան-Երասխ մայրուղում տեղի ունեցած ավտոպատահարի մասին

Պարզվել են Երևան-Երասխ ավտոճանապարհին հուլիսի 18-ի գիշերը 3 մարդու՝ մահվան և 13 մարդու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նշված օրը ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում միմյանց են բախվել «Գազել», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով մեկ անձ, ով հանդիսանում է Փ.Վեդի գյուղի 21-ամյա բնակիչ, մահացել է տեղում:

Նշված ավտովթարից հետո, դեպքի վայրում, բաժանարար գազոնային հատվածում, սկսել են մարդիկ հավաքվել, որի ընթացքում Երևանից դեպի Երասխ ուղեմասով, նշված գազոնային հատվածում առկա մարդկանց վրաերթի ենթարկելով, դեպի հանդիպակաց ուղեմաս է դուրս եկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և, շարունակելով ընթացքը՝ բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով վրաերթի ենթարկված անձինք հայտնվել են հանդիպակաց ուղեմասում:

Դեպքից հետո 15 անձինք, որոնցից 14-ը՝ վրաերթի ենթարկված, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանցից ևս երկուսը՝ վրաերթի ենթարկված Այնթապ գյուղի 43 և Փ.Վեդիի 25-ամյա բնակիչները (վերջինս գտնվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ղեկին և նշված 21-ամյա երիտասարդի եղբայրն է) ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել են:

Պարզվել է ավտոպատահարներից տուժած բոլոր անձանց ինքնությունը: Պարզվել է նաև, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է Արարատ գյուղի 39-ամյա բնակիչ, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականը եղել է ուժը կորցրած (ժամկետանց):

Ծանր հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, «Մերսեդես»-ի վարորդը ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը