Ներքին 3 տարի առաջ - 20:49 19-07-2023

Անելիք դեռ շատ կա․ Թանդիլյանն անդրադարձել է Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադադարձել է Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարին։

«Երեկ կեսգիշերին Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 3 զոհ, 1 տասնակից ավելի վիրավոր ունենք…

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ահագնացող չափերի է հասել։ Եվ եթե ՃՏՊ-երի կանխարգելմանն ուղղված ռազմավարական մոտեցում լիներ, ապա այսօր, գուցեև, այս պատկերը մենք չունենայինք։

Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն գտել են լուծումն ու առաջնորդվում են, օրինակ, Vision Zero հատուկ հայեցակարգով, որը ենթադրում է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխումներ։

Vision Zero-ն սահմանում է, որ Ճանապարհային համակարգը և դրա հետ կապված քաղաքականությունը պետք է նախագծված լինեն այնպես, որ անխուսափելի սխալները չհանգեցնեն լուրջ վնասվածքների կամ մահվան:

Սա նշանակում է` ճանապարհային միջավայրի բարելավում, քաղաքականության (օրինակ՝ արագության կառավարումը) և հարակից այլ համակարգերի վերանայում։ Ուստի Vision Zero-ն ոչ թե զուտ հայեցակարգ է, այլ սկզբունքորեն միանգամայն այլ մոտեցում ճանապարհային երթևեկությանը։

Իսկ այն, որ վերջինիս ուղղությամբ աշխատելու տեղ և անելիք դեռ շատ կա, անժխտելի փաստ է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը