Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:00 21-07-2023

Տո՛ լկտի, անդաստիարակ, ի՞նչ նկատի ունես․ Բազեյանը՝ Փաշինյանին

«Մենք բոլորի հետ կարող ենք համագործակցել, եթե խնդիրը վերաբերում է մեր հայրենիքի սահմանների և բնակավայրերի պաշտպանությանը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցների պաշտպանությանը»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը՝ անդրադառնալով Կամավորականների, աշխարհազորի և պահեստազորի զինվորականների միավորման նախաձեռնող խմբի աշխատանքներին։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են համագործակցել ԵԿՄ-ի հետ, մասնավորապես Սասուն Միքայելյանի հետ, արդյոք հանդիպումներ, քննարկումներ ունեցել են նրա հետ, Ալբերտ Բազեյանը պատասխանեց․
«Երկրապահի ղեկավարությունը այս իշխանության հետ է, իսկ մենք այս իշխանության ամենախորը ընդդիմադիրներն ենք։ Սասուն Միքայելյանը մեր մարտական ընկերն է, բայց ինքն ունի այլ դիրքորոշում։ Ես էլ այսօր Երկրապահի շարքային անդամ եմ, երկրապահի անդամների մի զգալի հատվածը գալու է մեզ հետ, ինչքան էլ Սասունը փորձի, չի կարող դա կանխել։ Ես Սասունի հետ ունեցել եմ առանձնազրույց, ասել է՝ տղերքին մի տար, քաղաքականությանը խառնի, ես էլ ասել եմ՝ Սասուն, յուրաքանչյուր անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, դու չես կարող արգելել։ Հանդիպման ժամանակ ես իրեն ասել եմ, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, եղել է շատ պարզ իշխանափոխություն։ Ոչինչ չի փոխվել, նույն կոռուպցիան է, նույն կաշառակերությունն է, նույն անօրինականություններն են, նույն ճնշումներն են դատարանների վրա և իշխանությունների լկտի պահվածքներն են։ Նիկոլ Փաշինյանը մեր պետության առաջին ամբիոնից ուղիղ եթերում հայտարարում է՝ մատ թափ կտամ, որ պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ։ Տո՛ լկտի, անդաստիարակ, ի՞նչ նկատի ունես, պետության ղեկավարին սազական բան չէ սա․․․»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Արցախից ևս զինվորականներ կան, որոնք միացել են այս նախաձեռնությանը, հնարավոր է օրինակ համագործակցություն գեներալ Սամվել Բաբայանի հետ, Ալբերտ Բազեյանը պատասխանեց․

«Ոչ, Սամվել Բաբայանը Արցախում է, ես նրա հետ որևէ շփում չունեմ և չեմ ընդունում նրա տեսակետն ու գործունեությունը։ Կա Արկադի Կարապետյանը, որը Արցախի բանակի առաջին հրամանատարն է, մեզ հետ համագործակցում է․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան