Ներքին 3 տարի առաջ - 10:03 18-07-2023

Խոշոր ավտովթար ու վրաերթեր Արարատի մարզում. կա 1 զոհ, 15 վիրավոր․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․«Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար, մահվան ելքով վրաերթ ու վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Ֆորդ Տրանզիտ, Mercedes, BMW, Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում տեղի է ունեցել ավտովթար, որից հետո քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար Վարդան Պողոսյանը (ազատ հերթափոխ) օգնություն ցուցաբերելիս են եղել վարորդներին ու ուղևորներին, երբ վրացական համարանիշներով Mercedes-ը վրաերթի է ենթակել քաղաքացիներին, փրկարարին ու բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Էրեբունի բժշկական կենտրոններ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է