Ներքին 3 տարի առաջ - 15:42 17-07-2023

Սենյակում գտնվող «փղին» չնկատելով՝ «աղվեսին» մատնացույց անելը համարում եմ անազնիվ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում ջրում է.

«Ի պատասխան բազմաթիվ հարցերի.

Այսօր Երևանում մեկնարկել են արցախահայերի բողոքի ակցիաներ միջազգային կառույցների և դեսպանատների առջև։ Շատերն են ինձ հարցնում, թե ինչու ես չեմ մասնացում այդ բողոքի գործողություններին։

Պարզաբանեմ։ Երկու օր առաջ ես հրապարակավ ու հստակ դիրքորոշում էի հայտնել այն մասին, որ Հայաստանի թրքահպատակ իշխանությունների կողմից Արցախն ադրբեջանի մաս ճանաչելուց հետո՝ արցախահայերի բոլոր տեսակ բողոքի գործողությունների առաջին հասցեատերը պետք է լինի քպ-ական իշխանությունը։ Այդ հասցեատիրոջը շրջանցելով՝ ՄԱԿ-ին ու մյուս միջազգայիններին դիմելը ես համարում եմ իմաստազուրկ և անարդյունավետ։ Սենյակում գտնվող «փղին» չնկատելով՝ «աղվեսին» մատնացույց անելը համարում եմ անազնիվ։

Այս հարցի շուրջ ասելիքս այսքանն էր, լրագրողներին խնդրում եմ հավելյալ հարցեր չտալ։ Նոր ասելիք կունենամ միայն այն ժամանակ, երբ բողոքի գործողությունների բովանդակությունը կվերադառնա տրամաբանության տիրույթ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից