Այսօր ինձ հայտնեցին, որ ես այլևս ԵՊՀ-ում ժամեր չունեմ։ Ոչ մի պատճառաբանություն չի եղել, ընդամենը դրույթներից մեկի ժամանակ ասել եմ՝ հաշվի առնելով այն ողորմելի 38․000 դրամ աշխատավարձը, որը տալիս էին ինձ՝ 27 տարվա դասախոսին, Հայաստանում աշխատանքային իրավունքի գծով միակ գիտությունների թեկնածուին ու դոցենտին, ես ասել եմ, որ մտադիր չեմ շարունակել աշխատանքը, բայց դա բավարար հիմք չէր ինձ աշխատանքից ազատելու համար։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ
հայտնել էր, որ ԵՊՀ-ում այլևս ժամեր չունի։
«Հիմա ես պատրաստվում եմ դիմում ներկայացնել, թե որն է պատճառը ինձ հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու համար։ Պահանջելու եմ տրամադրել դրա իրավաբանական հիմնավորումը, որից հետո ես պատրաստվում եմ դիմել դատարան։ Այստեղ խնդիրը նյութական բնույթ չունի, որովհետև իմ պայքարը նրա համար չէ, որ վերականգնել տամ 38․000 դրամանոց պաշտոնը, խնդիրն այն է, որ գոյություն ունեն օրենքներ, միջազգային կոնվերցիաներ, համաձայն որոնց գործատուն պարտավոր է ապահովել մասնագիտական որակի առաջխաղացման սկզբունքը, իսկ այսօր ես լինելով աշխատանիք իրավունքի գծով միակ դոցենտը, միակ գիտությունների թեկնածուն իմ ժամերը վերցնում են և տալիս չգիտեմ ում։ Իմ վրդովմունքի պատճառը արդարության կանոնի խախտումն է»,-ասաց Պետրոսյանը։
Նախկին պատգամավորի խոսքով հնարավոր է, որ կա քաղաքական պատվեր, սակայն ավելի շատ մտածում է, որ համալսարանում կա ներքին խնդիր։
«Ինչ-որ մարդկանց ձեռնտու չէի, ցանկալի չէի, որովհետև ես եղել եմ այն դասախոսը ում ոչ ոք չէր կարող ստիպել գնահատական նշանակել։ Ես եղել եմ անենթակա, նկատի ունեմ , ոչ թե համալսարանի օրենքներին այլ կամայականություններին։ Իմ որոշ աշխատանքային գործընկերներին ձեռնտու չէի, դրա համար նրանք իրար հետ համագործակցելով, միաժամանակ իրարից բամբասելով, լուծեցին իմ համալսարանից ազատելու հարցը, և համատեղ նպատակը ի կատար ածեցին։ Ուղղակի վիավորանքն այն է, որ 27 տարվա դասախոսին առանց տեղեկացնելու, գոնե իրենց բարեվաքությունը պահելու նպատակով կարող էին կանչել ու ասել, որ մտադիր չեն ինձ հետ շարունակել աշխատանքային հարաբերությունները։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞վ է լինելու այն մեկը, որ իմ փոխարեն մտնելու է լսարան և ուսանողին տա այն գիտելիքը, որը ես եմ տվել, եթե ունեն այդպիսի մարդ, ողջունում եմ իրենց»։
Անի Ներկարարյան