Մամուլ 3 տարի առաջ - 08:07 14-07-2023

Երբ է մեկնարկելու Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարության երեկվա նիստում վերջնականապես հաստատվեց, որ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Այսպիսով, հերթական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից։ Հայտնի է, որ այս քարոզարշավին լծվելու է ՔՊ ողջ կազմը, եւ խմբակցության պատգամավորներին եւս «բերման են ենթարկելու»՝ դրան մասնակցելու եւ իրենց թեկնածուի քարոզն անելու համար։
Այսպիսով, այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու որոշման մասին։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։

Հավելենք, որ Երեւանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին, ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին. այդ լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Օրենքի դրույթներից ելնելով՝ Երեւանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվեցին սեպտեմբերի 17-ին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց