Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:05 13-07-2023

Ինչու Հ1-ը Արցախ բառը չի օգտագործում. պաշտոնական բացատրություն

44-oրյա պատերազմի ավարտից և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը պարբերաբար հոխորտում է, որ Արցախի Հանրապետություն չկա, կա Ղարաբաղ, որը պատկանում է Ադրբեջանին։

Վերջին շրջանում էլ Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։

Օրեր առաջ էլ Օragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասաց, որ Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղ անվանելը Ալիևի պահանջն է, որին Հայաստանի իշխանությունները սիրահոժար հետևում է։

Օրեր առաջ Oragir.News-ը հարցում ուղարկեց Հանրային հեռուստաընկերություն և խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ է լուրերի թողարկման ժամանակ բացառապես օգտագործվում Լեռնային Ղարաբաղ անվանումը, իսկ Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները չեն օգտագործվում։

Մեր հարցմանը ի պատասխան Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ Արցախի Սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»: Ուստի, երկու եզրերն էլ համարժեք գործածելի են։

«Առաջինի լրատվական ալիքը մուլտիմեդիա արտադրանք է թողարկում 4 լեզվով, այդ թվում՝ միջազգային լսարանին մատուցելով լուրեր տարածաշրջանի մասին։ Այս համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» եզրը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տերմին, առավել լայն կիրառություն է գտել։
Հանրային հեռուսաընկերությունը լրատվական թողարկումներում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, թղթակցական կետ ունի Ստեփանակերտում, ինչպես նաև համագործակցում է Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ։ Փոխգործակցության վերջին օրինակը հուլիսի 5-ին կայացած «Ստեփանակերտ - Երևան» հեռուստակամուրջն է, որի հեռարձակումը ապահովել են երկու Հանրայինները»,- ասված է հեռուստաընկերության պատասխանում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը