Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:30 13-07-2023

Ադրբեջանը ճնշում է, որ ՀՀ-ն հրաժարվի 1975-ի քարտեզից. այնտեղ անկլավ չկա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Պաշտոնական Երևանը հայտնել է, որ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի, և պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:

Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովը ստեղծվել է դեռևս նախորդ տարվա մայիսի 22-ին, ինչի մասին հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը։ Հաջորդ օրը Երևանը և Բաքուն հաստատեցին հանձնաժողովի կազմերը, որից մեկ օր անց՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը սահմանազատման հարցերով առաջին անգամ հանդիպեցին հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի հատվածում։ Սահմանազատման հարցով երկրորդ հանդիպումը կայացավ երեք ամիս անց՝ օգոստոսի 30-ին, Մոսկվայում, իսկ երրորդը՝ դրանից ևս երկու ամիս անց՝ նոյեմբերի 3-ին, Բրյուսելում:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ չի կարծում, թե այդ հանդիպումը կարող է ունենալ որևէ լուրջ արդյունք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել երկու հայ զինծառայողների վիրավորման ֆոնին։ Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել արդյունավետ բանակցություններ, երբ դրանց զուգահեռ Ադրբեջանը կրակ է բացում, ինչի հետևանքով վիրավորվում կամ զոհվում են հայ զինվորականները։

«Սա արդեն իսկ խոսում է աննորմալ մթնոլորտի առկայության մասին, որում ընթանում են այս բանակցությունները։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ առաջընթաց այնտեղ կարող է գրանցվել, որը կարող է նույնականացվել Հայաստանի Հանրապետության շահերի հետ»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, երբ բանակցություններին զուգահեռ լարում է սահմանին տիրող իրավիճակը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ դրանով Ադրբեջանը ճշնում է գործադրում, որպեսզի հայկական կողմը հրաժարվի բանակցային սեղանի վրա դրված 1975 թվականի քարտեզից, որոնցում չկան անկլավները։

«Այդ քարտեզն այսօր դրված է Վաշինգտոնում ընթացող բանակցությունների սեղանին։ Ճնշում է գործադրում, որպեսզի փորձի կրկին անգամ միջանցքային տրամաբանություն հաղորդի կոմունիկացիաների բացման գործընթացին, ինչպես նաև հասնի նրան, որ Արցախի հարցը, այսինքն՝ արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերը բանակցություններում չքննարկվեն»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի փոխվարչապետերի աշխատանքային խմբին հաջողվի շոշափելի արդյունքներ արձանագել՝ քաղաքագետը պատասխանեց, որ այդ խմբի արդյունքներից որևէ լուրջ արդյունք չի սպասում։

Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ կարծես թե այդ բանակցությունները լրացնում են այն բանակցություններին, որոնք ընթանում են Վաշինգտոնում և Բրյուսելում, սակայն այդտեղ կան շատ լուրջ անհամաձայնություններ՝ այդ թվում բանակցային ֆորմատների միջև։ «Ես լուրջ ակնկալիքներ չունեմ Գրիգորյան-Մուսթաֆաև-Օվերչուկ ֆորմատով ընթացող բանակցություններից»,- եզրափակեց նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան