Արտաքին 3 տարի առաջ - 17:15 11-07-2023

ԵՄ-ին անդամակցելու հարցում Վաշինգտոնը շարունակում է աջակցել Անկարային. Սալիվան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցում Վաշինգտոնը շարունակում է աջակցել Անկարային։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Սալիվանն ասել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ին Թուրքիայի և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը փոխկապակցված չեն։ Նրա խոսքով՝ նախկինում նույնպես ԱՄՆ-ն կողմ էր Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների խորացմանը։

«ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ է, իսկ ԵՄ-ն՝ ԵՄ։ ԱՄՆ-ն ԵՄ-ի մեջ չի մտնում։ ԱՄՆ-ն նախկինում էլ կողմ էր Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցություններին, այդ բանակցությունների վերսկսմանը։ Ջո Բայդենը սկսել է այս թեմայով զբաղվել շատ ավելի առաջ, քան առաջ է եկել ՆԱՏՕ-ինանդամակցության հարցը։ Այնպես որ, որքան մեզ հայտնի է, այդ թեմաները փոխկապակցված չեն»,-ասել է պաշտոնյան։

ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում նույնպես կշարունակի աջակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թուրքիային ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, եւ մենք տեսնում ենք, որ երկխոսությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջեւ կառուցողական է երկու կողմերի համար։ Իհարկե, բանակցությունները պետք է անդրադառնան անհրաժեշտ բարեփոխումներին, կայուն դեմոկրատիայի համար, դրա միջով է անցնում ԵՄ յուրաքանչյուր պոտենցիալ անդամ, այդ թվում Թուրքիան»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»