Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:07 11-07-2023

Առատ տեղումները դժվարացնում են խոտհունձի պրոցեսը

Տեղումները տարվա այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության համար միայն և միայն դրական ազդեցություն կարող է ունենալ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում աաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ խոսելով տարվա այս եղանակահատվածին նման առատ տեղուների առկայությունից։

Սուրենյանը նշեց, որ նման տեղումներն իրենց դրական ազդեցություններն են թողում գրեթե բոլոր բնագավառների վրա․ «Այստեղ բացառություն է կազմում գյուղատնտեսական հատվածը, հատկապես խոտհունձի հատվածը։ Առատ տեղումները դժվարացվում են խոտունձի պրոցեսը, որովհետև խոտհունձի ժամանակ, գոնե մի քանի օր պետք է առանց տեղումների եղանակ, որպեսզի խոտը չորանա։ Իսկ մյուս առումներով՝ և ջրային ռեսուրսների առումով, և՛ գյուղատնտեսական առումով այն բացասաբար չի կարող անդրադառնալ»։

Սուրենյանը նշեց, որ եղանակն առաջիկայում կկայունանա. «Վաղվանից սկսած եղանակը կկայունանա և վաղվանից հաջորդող չորս օրերին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ»։

Սուրենյանը նշեց, որ ավելի երկարաժամկետ դիտարկում չի կարող անել. «Օգոստոսի մասին ոչինչ չեմ կարող ասել, դեռևս տվյալներ չունենք»։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
18:23 Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա իրականացնեին
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին