Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:14 10-07-2023

Միասնական քննություններն ավարտվեցին

Ավարտվել են միասնական քննությունները։ Այսօր հայտնի կդառնան վերջին՝ ֆիզիկայի ու հայոց պատմության քննության գնահատականները, բողոքարկումը վաղն է։ Այդ մասին տեղեկանում ենք ԳԹԿ-ից։

Հուլիսի 18-ին հրապարակվելու են մրցույթի արդյունքները՝ ցուցակները կփակցվեն բուհերում, իսկ դիմորդները հաղորդագրություն կստանան անձնական էլ․ հասցեներին։

Հուլիսի 19-ից մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննություններից դրական միավորներով (7,5 և բարձր), որոնք, այնուամենայնիվ, չեն բավականացրել հիմնական մրցույթով բուհ ընդունվելուն՝ նշված ՄԵԿ մասնագիտությամբ։ Այս անգամ դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան։

Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները