Ներքին 3 տարի առաջ - 15:37 10-07-2023

Արմեն Աշոտյանի նամակը որդուն՝ Նուբարաշենի բանտից

Արմեն Աշոտյանը Նուբարաշենի բանտից նամակով շնորհավորել է ավագ որդու՝ Գոռի, ծննդյան տարեդարձը։ Նամակը ներկայացնում ենք ստորև․

«Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։

Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։

Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։

3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել՝ գլուխդ բարձր։

Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։
Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։

Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։
Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան