Ներքին 3 տարի առաջ - 23:35 08-07-2023

Արցախում իրավիճակն ավելի է վատթարանում․ Ռուբեն Վարդանյան

Ծանր շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակն Արցախում: Ունենք դեղորայքի, սննդի ու հատկապես տեղաշարժվելու խնդիր, քանի որ բենզինի ու դիզվառելիքի հարցն ամենասուրն է: Գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Բայց այս իրավիճակից մենք ոչ թե պետք է վախենանք, ոչ թե փորձենք ինքներս մեզ կտրել իրականությունից ու մեկուսանալ, այլ հասկանալ, որ միայն ընդդիմանալով ու գործ անելով է հնարավոր արդյունքի հասնել:

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» քննարկման ժամանակ խոսեցի նաև «Մենք ենք մեր սարեր» գործակալության ծրագրերի մասին, որոնք անկախ ամեն ինչից, մենք փորձելու ենք իրականություն դարձնել: Մեր ծրագրերից մեկն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելուն է վերաբերում, ինչը թույլ է տալու, որ բուժհաստատությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենա՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:

Գիտեմ, որ մեր շատ հայրենակիցներ են ուզում օգնել Արցախին ու հարցնում են ՝ ի՞նչ անել: Ես ասում եմ հետևյալը՝ բարձրաձայնեք Արցախի իրավիճակի ու խնդրի մասին, ձեր մասնակցությունը բերեք Արցախում իրականացվող ծրագրերին ու այն գործողություններին, որոնք ուղղված են Արցախը հայկական պահելուն, և ամենակարևորը, մի՛ եղեք անտարբեր»:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան