Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:00 08-07-2023

Ուկրաինան վաստակել է ՆԱՏՕ-ի անդամ լինելու իրավունքը. Էրդողան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան վաստակել է ՆԱՏՕ-ի անդամ լինելու իրավունքը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը հերթական անգամ ընդգծել է Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդար խաղաղության դեպքում որևէ մեկը պարտվող չի համարվի։ «Ես կցանկանայի կրկին ընդգծել մի կետ, որը միշտ համառորեն պաշտպանել եմ՝ արդար խաղաղությունը պարտվողներ չի ունենում։ Չնայած կողմերի միջև տարաձայնություններին, մենք անկեղծորեն ցանկանում ենք վերադառնալ խաղաղության ջանքերին»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։

Վերջինս հիշեցրել է, որ Անկարան բազմիցս առաջարկել է իր միջնորդությունը Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ կազմակերպելու համար։

Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտնել է, որ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը կենտրոնացել են, թե թուրքական կողմը ինչպես կարող է օգնել վերականգնելու խաղաղությունն ու միջազգային նորմալ կարգը, որտեղ բոլոր ժողովուրդների շահերը հավասարակշռված են։ Զելենսկին միևնույն ժամանակ քննարկել են սևծովյան տարածաշրջանում և Եվրոպայում տիրող իրավիճակը։

«Մենք կիսում ենք նույն տեսակետը, որ ոչ ոք իրավունք չունի մեր պետություններին և ժողովուրդներին պարտադրել որևէ բան, որը չի համապատասխանում մեր շահերին։ Սև ծովը պետք է լինի անվտանգության և համագործակցության վայր, այլ ոչ թե պատերազմի ու ճգնաժամերի կամ այսպես կոչված սառեցված հակամարտությունների, որոնք ցանկացած պահի կարող են վերսկսվել ու հարվածել կյանքին ու մարդկանց»,- հայտատարել է Վլադիմիր Զելենսկին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան