Ներքին 3 տարի առաջ - 18:23 07-07-2023

Այդ ծրագրի տակ մտնելու համար 15 հազար տոնայանոց ռեզերվուար էր պետք․ դա միայն CPS-ն ու մենք ունեինք

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 7-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարանում այսօր հարցաքննվում էր գործով մյուս մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը։ Նա դատարանում մասնավորապես նշեց, որ կառավարության կողմից առաջարկվել էր կառավարությանը դիզվառելիքի մատակարարման ծրագիր իրականացնել, որի համար պատասխանատու էր հանդես գալիս Գյուղատնտեսության նախարարությունը։ Նա պատմել է, որ թեև ընկերության հիմնադիրն ինքն էր, այդ ժամանակ ընկերությունը կառավարվել է Հրաչյա Խաչատրյանի կողմից։

«Ես վստահում էի Հրաչյա Խաչատրյանի կառավարման հմտություններին, նա ժամանակ առ ժամանակ զեկուցում էր իրավիճակի մասին, երբ խնդիրներ կային, խորհրդակցում էր։ Այդ ժամանակ Գյուղատնտեսության նախարարությունը հարցում էր արել շուկայում իրավիճակի հետ կապված, դա մրցույթ էլ չէր կոչվում։ Ես դրանից տեղյակ էլ չեմ եղել; Հարցումների արդյունքում մի քանի ֆիրմաների, այդ թվում՝ մեր ֆիրմային Գյուղատնտեսության նախարարությունը առաջարկ էր արել մասնակցել մրցույթի։ Հետո մեզ հաղթող է հայտարարել, դրանից հետո մենք սկսել ենք մեր գործունեությունը։ Հարցումները, որ արել է «Մարս» և ևս մեկ այլ ֆիրմայի, որի անունն էլ չեմ լսել, չէին կարող կրել այդ ծրագրի ծանրությունը։ Ես վստահ եմ եղել, որ այդ ծրագրի ծանրության տակ կարող էր մտնել միայն մեր ընկերությունը և CPS-ն»։

Նա նշեց, որ «Մաքսը», որը 10-15 տոկոս էր զբաղեցնում շուկայում, չէր կարող ծրագրին մասնակցել, քանի որ Հայաստան ապրանք էր բերում Իրանից, իսկ Իրանից հնարավոր չէր կառավարության առաջարկված գներով ու ծավալով մատակարարում անել։

«CPS ու «Ֆլեշ» ընկերություններն էին, որ կարող էին այդ ծրագրի տակ մտնել, մյուս ընկերությունները նման ծրագրի տակ մտնելու համար պետք է ունենային գոնե 15 հազար տոնայանոց ռեզերվուար։ Նման ռեզերվուար ունեինք մենք ու CPS-ը, մյուսները չունեին, ու չէին կարող նման ծրագրի տակ մտնել։ Դա բացառված էր»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ՝ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան