Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:24 26-01-2023

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկի մոտ առողջական վիճակի մի փոքր ծանրացում ունեինք. Անահիտ Ավանեսյան

3 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված 2 օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար, դեռ ստանալու եբ անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը»,- ասաց նախարարը։

Հարցին՝ այցելե՞լ է զինծառայողներին, Ավանեսյանն ասաց․

«Ես այսօր գիշեր եմ վերադարձել գործուղումից, երևի օրվա ընթացքում կայցելեմ նրանց»:

Ավանեսյանը հրաժարվեց տեղեկություն տալ, թե կապիտանը, որին պաշտոնական վարկածով վերագրվում է վառարանի մեջ 5 լիտրանոց տարայով բենզին լցնելը, կարողանում է հաղորդակցության դուրս գալ մարդկանց հետ։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարը Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժած զինծառայողներին նպատակահարմար չի գտել այցելել։ Իրանից մինչև Կատար՝ ուր ասես գնաց, բացի տղաներին տեսության։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը