Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:25 07-07-2023

Ինչպես ցանկացած նիկոլական պաշտոնյա, այնպես էլ ՄԻՊ-ն արդարացնում է իր անգործությունը․ փաստաբան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ դատապարտո՞ւմ է Բարձրագույն դատական խորհրդում կարգադրիչների գործողությունները լրագրողների նկատմամբ, թե ոչ։

Մանասյանը նաև ասել է, որ լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում և նա չի խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետև խոսքը դատական վարույթի մասին է, և մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձևավորվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ կարող է ասել, որ ինչպես նիկոլական ցանկացած այլ պաշտոնյա, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանն առաջնորդվում է մի քանի տարի առաջ ձևավորված և շատ արդյունավետ կիրառվող սկզբունքով, այն է՝ ջանքերը կենտրոնացնել սեփական անգործությունն արդարացնելու ճիգեր գործադրելու վրա։

«Սա դրա վառ դրսևորումն է։ Այդպիսի խայտառակություն, ինչը որ տեղի է ունեցել ԲԴԽ-ում, դա մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն պետք է հայտարարություն աներ, այլ նաև փակեր բոլոր միջազգային ատյանների դռները և պահանջեր միջամտություն։ Այս մարդու իրավունքների պաշտպանը իր ջանքերը կենտրոնացնում է նրա վրա, որպեսզի արդարացնի իր անգործությունը»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց