Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:30 07-07-2023

Ադրբեջանական ՀԿ-ները Փաշինյանին կոչ են անում դադարեցնել Հայաստանի հանքերի գործունեությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանում գործող հասարակական կազմակերպությունները դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն վարչապետ,

Մենք՝ Ադրբեջանի Հանրապետությունում գործող ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, գրում ենք այս նամակը՝ հայտնելով մեր խորը մտահոգությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում «միջազգային բնապահպանական նորմերի և չափանիշների կոպտագույն խախտումով» իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությունների հետևանքով առաջացած «լուրջ բնապահպանական ճգնաժամի» կապակցությամբ։

Շարունակվող հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում «էկոհամակարգի ոչնչացումը» վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրի համար։ Բնապահպանական վնասների անդրսահմանային բնույթը «վտանգում է» տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գտնվող համայնքների առողջությունն ու բարեկեցությունը:

Պահանջում ենք դադարեցնել «միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտմամբ» իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները»։

Վերջիններս կոչ են արել Հայաստանին անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:

Նամակի հեղինակները Հայաստանի ղեկավարությանը կոչ են արել նպաստավոր միջավայր ստեղծել հանքարդյունաբերության վերաբերյալ երկխոսության և որոշումների կայացման գործընթացներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական համայնքների ակտիվ մասնակցության համար։

«Դիմում ենք Ձեզ խնդրանքով, հաշվի առնելով վերը նշված միջազգային չափանիշներն ու սկզբունքները, բացել Հայաստանի բոլոր հանքարդյունաբերական օբյեկտների դռները փորձագետների, էկոլոգիայի և առողջապահության ոլորտում մասնագիտացած Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ ապահովելու բոլոր պայմանները ձեռնարկությունների ստուգման, գնահատման և մոնիտորինգի, համապատասխան նմուշների ընտրության, չափագրման աշխատանքների կատարման համար», - գրել են նամակի հեղինակները:

Այս ուղերձի տակ ստորագրել է շուրջ 24 հասարակական կազմակերպության ղեկավար։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»