Ներքին 3 տարի առաջ - 17:19 05-07-2023

«Մեզի ջինըս պետք չի». Վահագն Ալեքսանյանը ևս մնաց անդիպլոմ

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, ով մշտապես աչքի է ընկնում ընդդիմադիրներին «դասեր տալու» մոլուցքով, կոչումներն ու մասնագիտությունները երեսով տալով, ինչպես արդեն գիտենք, ընդունվել է համալսարան, բայց այն այդպես էլ չի ավարտել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն ՔՊ-ական պատգամավորը մագիստրոսի դիպլոմ չի ստացել, քանի որ չի հանձնել քննությունները և վատ առաջադիմության պատճառով դուրս է մնացել համալսարանից։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայցն ընդդեմ Վահագն Ալեքսանյանի և Ազգային ժողովի պատգամավորից հօգուտ համալսարանի պետք է բռնագանձվի ընդհանուր 655 հազար 500 դրամ, ինչպես նաև 13 հազար 110 դրամ վճարված պետական տուրքը:

Նշվում է նաև, որ պատասխանող Վահագն Ալեքսանյանը հայցադիմումի պատասխան, առարկություն դատարան չի ներկայացրել, հակընդդեմ հայց չի հարուցել, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետում և կարգով որևէ ապացույցներ, ինչպես նաև միջնորդություններ դատարան չի ներկայացրել:

Այստեղ հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ ՔՊ-ական ամենաակտիվ պատգամավորներից մեկը չի բողոքարկել որոշումը, թե՞ զգացել է, որ առանց դիպլոմի էլ է հնարավոր օրենքներ մշակել, ամբիոնից ելույթներ ունենալ և հիմա դիպլոմի կարիքն ամենևին էլ չի զգում։

Ընդգծենք, սակայն, որ Վահագն Ալեքսանյանը այն պատգամավորն է, ով, օրինակ, ժամանակին, հեգնում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին՝ ասելով «վարորդ-պատգամավոր»։ Եվ վարորդ-պատգամավորից նեղսրտող ՔՊ-ականը եթե այդքան կարևորում է իրենց շարքերում միայն կիրթ պաշտոնյաների ներկայությունը, տեսնես ինչո՞ւ չի կաշկանդվում իր դիպլոմի բացակայությունից։ Իսկ գուցե այլևս անհրաժեշտություն չի տեսնում դիպլոմի, քանի որ կանխազգո՞ւմ է, որ պատգամավորի պաշտոնը երկար չի զբաղեցնելու կամ, ինչպես շատ այլ ՔՊ-ականներ դեպքում է կանխատեսելի, նախատեսում է մոտ ապագայում լքել Հայաստանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե