Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:42 04-07-2023

2,5 մլն դրամ՝ օնլայն կազինոյի գովազդի համար․ բեթինգների գովազդներն ազատորեն հեռարձակվում են

Բեթինգների գովազդները սոցիալական տարբեր տիրույթներում ազատորեն հեռարձակվում են։

Այս անգամ «Սիրուս» անունով օգտատերը, ով Tik Tok-ում մոտավորապես 95 հազար հետևորդ ունի, իր էջում պատմել է, որ մի քանի օր առաջ բեթինգ կազմակերպություններից մեկը իրեն առաջարկել է, որ իր էջում ամիսը 3-4 անգամ մեկական ժամ իրենց տված 1-1,5 մլն դրամը ծախսի՝ իրենց առաջարկած խաղերը խաղալով։ Այս ծառայության համար կազմակերպությունը պատրաստ էր վճարել յուրաքանչյուր ժամի համար 2,5 մլն դրամ։ Սիրուսն առաջարկը մերժել էր, սակայն վստահաբար համաձայնողներ կան ու քիչ չեն։

Ավելին, Oragir.News-ը պարբերաբար անդրադարձել է սոցիալական տարբեր հարթակներում բուքմեյքերական ընկերությունների ու օնլայն կազինոների գովազդների անարգել հեռարձակմանը։

Բեթինգի գովազդի կարելի է հանդիպել օդանավակայանի սրահներում, «Ֆեյսբուք» սոցիալական հարթակի, Tik-Tok-ի ու ինստագրամի հայաստանյան տիրույթներում, ավելին, ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բեթինգի գովազը նաև Հ1 հասավ։

Բոլոր իրավապահ մարմիններին մեր՝ պարբերաբար ուղղվող հարցումներին, թե արդյոք տեղյակ են կամ հետևում են այս կամ այն գովազդի հեռարձակմանը, մեզ մշտապես առաջարկել են հղում ուղարկել ու պատասխանել են, թե ուսումնասիրում են։ Սակայն թե ինչ են պարզել այդ ուսումնասիրությունների արդյունքում, այդպես էլ պարզ չէ, բայց դատելով իրավապահ մարմինների հաղորդագրություններից կամ դրանց բացակայությունից՝ կարելի է ենթադրել, որ կամ դեռ ուսումնասիրում են, կամ էլ ոչինչ չեն պարզել։

Հիշեցնենք, 2022 թ-ի մարտին ԱԺ-ի կողմից ընդունված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին, որով Հայաստանում արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։

Արգելելն արգելեցին, սակայն որևէ գործուն մեխանիզմ այդպես էլ չգտան այդ կազմակերպությունների կողմից օրենքի շրջանցումը թույլ չտալու համար։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր