Արտաքին 3 տարի առաջ - 14:15 04-07-2023

Ադրբեջանական զինված ուժերում հերթական զորավարժությունն է անցկացվում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի զինված ուժերի առանձին համազորային բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել՝ համաձայն 2023 թվականի մարտական պատրաստության պլանի։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ տագնապով բարձրացված կազմավորումները, զորամասերն ու ստորաբաժանումներն մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման և մարտական նշանակության տարածքներ և բերվել մարտական պատրաստության տարբեր աստիճանների։

Զորավարժությունների ընթացքում, որոնք իրականացվել են հրամանատարական կազմի կողմից ներկա մարտավարական իրավիճակին համապատասխան՝ օպերատիվ որոշումներ կայացնելու և մարտական պատրաստականությունը պահպանելու հմտությունները կատարելագործելու նպատակով, ստորաբաժանումները, գրավելով կրակային և ելման դիրքեր, իրականացրել են տեղանքում քողարկման և պաշտպանիչ միջոցառումներ։

Հայտարարության համաձայն՝ մշակվել է նաև գործնական տեղակայումը դաշտային կապի կենտրոնի տարածքում։ Բացի այդ կառավարման կազմակերպման համար ապահովվել է տեղանքում տեղակայված բազայի և շարժական ռադիոկենտրոններից տեղեկատվության միջշտաբային փոխանակման որակյալ իրականացումը։

Զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ ավիացիոն ստորաբաժանումների հաշվետվությունները լսելուց հետո, ՄԻ-17 տրանսպորտային և մարտական ուղղաթիռներից հարձակում է իրականացվել ցամաքային թիրախների վրա՝ օգտագործելով տարբեր մարտական մանևրներ։ Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումները կատարել են տարբեր բարձունքներում հակառակորդի պայմանական օդային հարվածները կանխելու խնդիրները։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»