Ներքին 3 տարի առաջ - 12:21 04-07-2023

Հայաստանը մեծապես գնահատում է ԱՄՆ-ի հետ սերտ բարեկամությունը. Արմեն Սարգյանը՝ Բայդենին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին.

«Հարգելի պարոն Նախագահ,
Ջերմագին բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Սա կարևոր և նշանակալից օր է, որը խորհրդանշում է Միացյալ Նահանգների ծնունդը, ինչպես նաև՝ ազատության, ժողովրդավարության ու միասնականության մնայուն արժեքները:

Որպես Հայաստանի նախկին նախագահ՝ մեծ գոհունակությամբ եմ հետևում մեր երկրների միջև սերտ կապերին ու այն միասնական ջանքերին, որոնք նպաստում են մեր համատեղ առաջընթացին։ Միացյալ Նահանգները Հայաստանի հաստատուն գործընկերն է, որն աջակցում է ժողովրդավարացման ձգտումներին, խթանում է տնտեսական աճը և մշակութային փոխանակումները: Հայաստանը մեծապես գնահատում է Միացյալ Նահանգների հետ սերտ բարեկամությունը, մի երկիր, որը դարձել է նաև հայկական սփյուռքի զգալի մասի տունը:

Որպես Միացյալ Նահանգների առաջին նախագահ՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Ձեր պատմական քայլը հավերժ կմնա մեր հիշողության մեջ:

Ես միշտ բարձր եմ գնահատել տարբեր առիթներով մեր հանդիպումները և անհամբերությամբ սպասում եմ մեր ապագա հանդիպումներին՝ նոր հարստացնող զրույցներ ունենալու ակնկալիքով:
Մաղթում եմ Ձեզ և ամերիկյան ժողովրդին տոնական Անկախության օր։ Թող այս օրը հիշեցնի այն հարատև արժեքների մասին, որոնք միավորում և առաջ են մղում մեր ժողովուրդներին՝ կառուցելու ավելի պայծառ ապագա»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը