Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:38 04-07-2023

Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Փաշինյանը՝ Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հայաստանի Հանրապետության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործընթացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման, ժողովրդավարական ապագայի տեսլականի ձևավորման և դժվարությունները միասնաբար հաղթահարելու ճանապարհով։ ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը ժողովրդավարության հարցում իր նպաստն է բերում ազատության, հավասարության և մարդու անօտարելի իրավունքների հիմնարար արժեքների առաջմղմանը բազմաթիվ երկրներում։

Վերջին տարիների հայ-ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները խոստումնալից են՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունների միջև առկա է փոխվստահության վրա հիմնված համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հասցեագրելու առկա մարտահրավերները և առավել ամրապնդելու մեր պետությունների ու ժողովուրդների միջև կապը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում: Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման։
Պարոն նախագահ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ամերիկայի ժողովրդին բարօրություն, խաղաղություն և շարունակական առաջընթաց»:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
14:08 Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո
14:24 Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:40 Կաֆկայի «Դատավարություն»-ը կարդաց, պրծավ, ասեց՝ «մորս արևս, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը ըլնի»
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել