Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:01 30-06-2023

Ձմերուկը և սեխը կտրած կամ մասերի բաժանած վաճառողները կտուգանվեն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարգելվի ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։ Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների:

Ձմերուկի և սեխի վաճառքը կտրած կամ մասերի բաժանված՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նախագծում կատարվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքի վաճառքին հանրային սննդի օբյեկտներում․ մասնավորապես պանրի վաճառքի դեպքում ճաշացուցակում տարանջատված և նշված չէ՝ արդյո՞ք կաթնամթերքը պատրաստված է բնական հումքով, թե կաթնային յուղի փոխարինիչով։

«Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին): Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի անվանումը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը (ներառյալ էներգետիկ արժեքը), զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի դեպքում նշվում է «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ»,- գրված է նախագծում։

Ըստ հիմնավորման՝ կաթնամթերքի վաճառքի դեպքում կփոփոխվի ճաշացուցակին ներկայացվող պահանջները՝ ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում