Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:58 30-06-2023

Քանի Իլհամ-Նիկոլ զույգը կա՝ չի լինելու խաղաղություն․ Րաֆֆի Հովհաննիսյան

Քանի Իլհամ-Նիկոլ չարաբաստիկ զույգը կա՝ չի լինելու խաղաղություն, Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն։

Իր հոդվածում գրել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան․
«Եվ դարձյալ արտահերթ ու ակամա մարտիրոսված մեր չորս ոսկե տղերքն էին Իլհամի և Նիկոլի պայմանավորված քաղաքականության թիրախում։

Անհուն կսկիծով կիսում եմ Արմոյի, Սամվելի, Երվանդի և Գագիկի ընտանիքների ու ծառայակից ընկերների անասելի վիշտը։ Նրանց կենդանի հիշատակը մեզ՝ ժառանգորդիներիս, թող լույս-ճշմարտություն բերի, իմաստնություն ու կամք, հատուցում և ողնաշարի ուղղում։

Քանի չարաբաստիկ զույգը կա՝ չեն լինելու խաղաղություն, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, կենսական ազգային շահ: Չեն լինելու սահմանադրական իրավունք ու տարրական արժանապատվություն, ՄԱԿ-ում ծածանվող պետական դրոշին վայել տեղ ու դեր՝ այս տարածագոտում և աշխարհում։

Լինելու են լոկ կրկնվող շարաններ զինվորական և քաղաքացիական տևական սպանությունների, հայրենի հողի զիջումների ու կորուստների՝ դավադիր գործարքների կամ պարտադրված նախահարձակումների, հայ մարդու ստորացման և հանրության ամլացման: Լինելու են, վերջին հաշվով, Հայաստանի պետական կործանում և Արցախի ոչնչացում, իսկ լավագույն դիպաշարում՝ նրանց վերածում անկամ ու ենթակա, հաշմված ու խեղված, ոչ մեկին չվերաբերելի միավորների։

Իրենց Մուհամեդ և Քրիստոս երևակայողները կամ՝ առնվազն Նապոլեոն ու Մանդելա, միգուցեև՝ Ռաբին ու Սադաթ, կարող են հոգեկանի աշխարհում խաղաղության հեղինակավոր մրցանակներ ըղձալ, բայց իրենց չարիքի և հանցագործությունների համար՝ Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագույնս արդարադատության ատյանի առջև է. մեկը՝ միջազգային, մյուսն՝ ազգային։

Մեր Հայրենիքի, պետականության, ազգի ու ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, Արարատի ու Արագածի, մեր ողջ պատմության և ապագայի ցանկացած հնարավորության ճակատագիրը հենց այսօր դրված է զոհասեղանին։

Բացառիկ պայմանակարգով պիտի հետաձգենք անհատական և հատվածական, մեծ ու փոքր, հին ու նոր շարժումների, հոսանքների կամ կուսակցությունների գերակայությունը և փոխարենը ազգովի, հասարակավ, քաղաքացիական հզոր ալիքով, ապաև պետականորեն գնանք մեծ համախմբման՝ մեկ անգամ և վերջնականապես լուծենք սերունդների ու հայկական քաղաքակրթության բազմադարյա պատմագրության թնջուկը՝ Հայոց մեծ հարցը։

Մեր օրերին կամ երբեք։ Մենք կամ ոչ մեկ»,-գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ