Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:40 29-06-2023

Սովի ենք մատնված․ երեխային քաղցր թեյ էլ չենք կարողանում տալ, դա էլ չկա

Այս պահին Արցախում մի փոքր լարվածություն, ընկճվածություն կա, ժողովուրդը հիասթափված է, ժողովուրդը խաղաղություն է ուզում, ուզում է ապրել, բայց ամեն անգամ նման իրավիճակ է ստեղծվում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտում բնակվող մի քաղաքացի, ով չցանկացավ, որ նյութում իր անունը նշենք։

Մեր զրուցակիցը նշեց, որ Ստեփանակերտում անհնար է դարձել բանջարեղեն գտնելը. «Ընկերուհիներիս հետ ընկած քաղաքում փնտրում ենք, ոչ լոլիկ կա, ոչ էլ։ Սաղ խանութներում միայն կարտոշկա և լոբի է, դա է»։

Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց նաև, որ եթե երկար փնտրտուքից հետո էլ հաջողվում է բանջարեղեն գտնել, այն շատ թանկ է լինում։ «Այսօր ես վարունգը գնել եմ 1700 դրամով, լոբին՝ 1200, շատ թանկ է, ամին ինչի համար կրկնակի թանկ գումար ենք վճարում»,- մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին Արցախում ուտում են այն, ինչ իրենց բանջարանոցում է աճեցվել՝ լոբի, կարտոֆիլ։

Ստեփանակերտի բնակչուհին նշեց նաև, որ քաղաքում տեղաշարժվում են հիմնականում ոտքով, տրանսպորտ չկա, վառելիքի հետ կապված խնդիրներ կան։

«Մենք այս պահին այնպիսի իրավիճակի ենք հասել, որ ամեն ինչից զրկվել ենք, մեր երեխաներն էլ են զրկվել։ Շատ ահավոր է, սովի ենք մատնված, երեխային քաղցր թեյ էլ չենք կարողանում տալ, դա էլ չկա »,- ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով ստեղծված իրավիճակի ելքից՝ մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող ասել, որ ոչինչ չի արվում, բայց արդյունք չկա։

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ երբևէ մտքով չի անցել Արցախը լքել, չի կարծում, որ ուրիշ տեղ կարող է ավելի երջանիկ ապրել, քան Արցախում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան