Մամուլ 3 տարի առաջ - 08:36 29-06-2023

Ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը հայտնվել ԱԱԾ-ի թիրախում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԱԾ-ն նախօրեին հաստատեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ եղած հրապարակումներում առկա տեղեկություններն ուսումնասիրվում են գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա: Մինչ այդ, մի քանի օր կայքերը գրում էին, որ ԱԱԾ-ում Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ կա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքով։

Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԱԾ-ից Կարեն Անդրեասյանի դեմ գործողությունները կառավարում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ով մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր եւ ստանձնել է դատական իշխանության կուրատորի դերը, բնականաբար, Փաշինյանի «դաբրոյով»։ Նա վարչապետի սիրելիներից է` ժամանակին ցուցմունք տվեց Ռուբեն Վարդազարյանի դեմ եւ արագ թռիչքով հասավ ԱԱԾ։

Ըստ լուրերի՝ Սիմոնյանը նաեւ անձնական խնդիր ունի` ինչ-որ հարցով դիմել է Անդրեասյանին, մերժվել եւ հայտարարել, որ նա արժանանալու է Ջհանգիրյանի ճակատագրին։ Համակարգի մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ իշխանությունը փորձում է Կարեն Անդրեասյանին ավելի հնազանդեցնել, թեեւ սրանից ավելին երեւի չի լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին