Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:22 27-06-2023

Կրկին կարկուտ Շիրակի մարզում, որը «սրբել է» մարզի ցանքատարածությունները

Երեկ երեկոյան առատ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի մի շարք համայնքներում: Կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածություններին: Գյուղացիները դժգոհում են, որ րոպեներ տևած կարկուտը «սրբել է» իրենց ցանքսը: Գյուղացիները դեռևս հաշվարկում են կարկուտից հասցված վնասը։ Ըստ գյուղացիների՝ հիմնականում վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, հացահատիկը, գարին, կերային այլ մշակաբույսեր։ Կարկուտից տուժած գյուղերում, ոչ բոլոր գյուղացիներն են օգտվում գյուղատնտեսական ապահովագրությունից, պատճառները տարբեր են ու սուբյեկտիվ։

Շիրակի մարզպետի աշխատակազմում ևս մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել ուսումնասիրություններ կատարելու համար։

«Ամբողջը ջարդվել է, պարզ երևում է էլի, լոբի եմ ցանել, կաղամբ, պամիդոր, բիբար, կարտոշկա, էս է․․․50 տոկոսից ավելին փչացել է, հմի թե նորից կվերականգնվի, ինչ կեղնի, թազա նորից երևի ցանենք, կեղնի-չեղնի՝ էդ էլ չիդեմ, ինչ որ եղավ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս գյուղի բնակիչ Կարուշ Մխիթարյանը։

Կարկուտից տուժել են Շիրակի մարզի Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանի գյուղերը։ Գետքը Ախուրյանի տարածաշրջանի գյուղերից է, որը կարկուտի հետևանքով զգալի կորուստներ է կրել։

«Երեկվա կարկուտը աղետների աղետն էր, գյուղի երկարությամբ 4 մետր լայնքով, 7 կմ երկարությամբ կարկուտը ամբողջ վարչական տարածքի վարելահողերի վրայով անցել է։ Կարկուտը բավականին հուժկու էր, տևեց մոտ տասը րոպե, և համայնքը բավականին լուրջ վնասներ կրեց։ Արդյունքում վնասվել է մոտ 182 հա աշնանացան ցորեն, 180 հա գարնանացան գարի, մոտ 30 հա գարնանացան գարի, մոտ 30 հա վարսակի ցանքատարածություններ, 11 հա բանջարաբոստանային մշակաբույսեր, այսինքն՝ եթե 2021-22 թթ․ երաշտ և կարկուտ տեսել ենք, 2022թ․-ի օգոստոսին կարկտահարվել է, վնասը մոտ 60 հա-ի չափով, բայց այսօր մեր վնասը կազմում է մոտ 500 հա-ի չափ։ 500 հա-ն եթե գումարի վերածենք, ապա մոտ 50 մլն-ի վնաս է համայնքը կրել»,-ասում է Գետք գյուղի վարչական ղեկավար Հովիկ Մխիթարյանը։

Գետքի բնակիչ Վոլոդյա Սմբատյանը, ով գյուղում զբաղվում է ֆերմերությամբ, ասում է․ «Էս երկու տարի երաշտի մեջ ենք, էս տարի լավ էին, եղանակները ուրախանում էինք, թե վարկերից, պարտքերից կպրծնենք, էն էլ ըսպես եղավ։ Էս էլ բնական աղետ է, բնական բան է։ Ապահովագրված ունիք կարտոշկա, 4 հեկտար, սխալվա՝ հացահատիկը չապահովագրի, որևէ ֆինանսից կախված է, էդ ժամանակ գյուղացու ձեռքը գումար չկա, գյուղացին գումար չունի, որ վճարե, բայց էսօրվա դրությամբ եթե վճարած էղնեի, մի բան կեղներ»,-նշեց Վոլոդյա Սմբատյանը։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից