Ներքին 3 տարի առաջ - 17:54 27-06-2023

Տրանսպորտի վարչության պետը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ից հափշտակել է 1.6 մլն դոլար․ Առաքելյան

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է քաղաքապետարանում վերջին կադրային նշանակումներից մեկին՝ տրանսպորտի վարչության պետի պաշտոնում Վազգեն Հարությունյանի նշանակմանը։

Առաքելյանը քննադատել է այս նշանակումը՝ որոշ հատվածներ ներկայացնելով Հարությունյանի կենսագրությունից․

«Վազգեն Հարությունյանը եղել է «Փարկինգ Սիթի» Սերվիսի տնօրենը, ում նկատմամբ 2020թ․ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունից հափշտակել է 1.6 մլն դոլար։

Սրանից բացի, այս տարի, նշանակումից մի քանի շաբաթ առաջ, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մոտ 1,5 մլն դոլարի գույք ու դրամական միջոցներ։

Հուսով եմ` Վազգեն Հարությունյանը իրավապահ մարմիններ այցելությունները իրականացնում է իր իսկ կողմից բարեփոխված հասարակական տրանսպորտով»,- գրել է Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա