Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:48 27-06-2023

Մովսես Հակոբյանը ռազմական դրության ժամանակ իր աշխատավայրում չի գտնվել. Նիկոլ Փաշինյան

Ամենևին փաստ չէ, որ այդ տեղեկությունը հրապարակած անձը՝ Մովսես Հակոբյանը, ով այդ ժամանակ ՊՆ ռազմական վերսկողության ծառայության պետ էր, այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ։ Պետք է ստուգվի այդ մարդն այնտեղ գտնվելու իրավունք ունե՞ր։ Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեղեկություններին, որ պատերազմի ժամանակ բունկերում գտնվել են մարդիկ, որոնք այնտեղ գտնվելու իրավունք չունեին, մասնավորապես՝ իր կին Աննա Հակոբյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը։

«Մովսես Հակոբյանն այդ ժամանակ եղել է Ռազմական վերահսկողության վարչության պետը և ինքն այդ ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել։ Այս հարցը պե՞տք է քննվի, թե՞ ոչ։ Երկրորդը՝ ինքը գտնվել է այնտեղ, ես չգիտեմ՝ առիթ ունեցե՞լ եմ ՊՆ-ին այս հարցով դիմելու, ասեմ՝ հիմնավորեք, որ ինքն այնտեղ գտնվելու իրավունք ուներ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը հստակեցնելու համար շարունակեց․ «Հոկտեմբերի 2-ին կամ 3-ին ստացա տեղեկատվություն, թե որոշում է կայացվել, որ ԼՂ-ի 7-րդ պաշտպանական շրջանից պետք է զորքերը դուրս բերել։ Ես կապ հաստատեցի ԼՂ գործընկերների հետ և հարցրեցի՝ որքանով է ճիշտ նման որոշումը։ Ինձ ասեցին, որ դա վերլուծությունների միջոցով կայացված որոշում է, հարցրեցի՝ ո՞վ է կայացրել նման որոշում։

ՊԲ հրամանատարն ինձ ասաց, որ էդ «ռեկամենդացիան» Մովսես Գրանտիչն է տվել։ Ես էլ հարցրեցի՝ նա ի՞նչ գործ ունի այնտեղ։ Արցախի նախագահին ասեցի՝ պետք է գնալ տեղում ստուգել, որովհետև այդ ասածները ենթադրությունների հիման վրա են։ Ի պատիվ Արցախի նախագահի՝ մի խմբով գնացին ստուգելու, այդ տարածքը ԼՂ-ի վերահսկողության տակ է» ,- ասաց նա՝ ներկայացնելով նաև այլ դրվագներ․ «Արեգասար բարձունքի հետ կապված մենք դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք կողմնորոշվելով առանց վերևից եկած հրահանգի՝ հակագրոհով հետ են վերցնում և մեր գեներալներից մեկը գնում է, ասում՝ իջացրեք զորքը այնտեղից։ Այդ դրվագը Մովսես Հակոբյանի հետ չէ կապված։ Գործը դատարանում է։ Հնարավոր է սխալվում եմ, բայց հնարավոր է՝ խուճապ տարածելու հետ կապված բարձրաստիճան զինվորականի դրվագը կապված է 7-րդ պաշտպանական շրջանի հետ» ,- նշեց նա։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանին կրկին հրավիրում են մասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստին՝ դիրքորոշում հայտնվելու։

Փաշինյանն էլ հավելեց, որ մինչև հիմա իրեն տանջում է այդ հարցը։ «Խի՞ էին ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնում, ով էր էվակուացնում։ Էս ի՞նչ պատմություն ա։ Ես անկեղծ պիտի ասեմ՝ մինչև հիմա էլ էս հարցերի պատասխանները չի ստացել»։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
17:40 Խոտ գողացող ՔՊ-ականը. Տեղի ղեկավարի դեմ գործ չեն հարուցում, քանի որ քեռին նախկին մարզպետն է, եղբայրը՝ մարզի դատախազը
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում