Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:50 14-05-2023

Ռազմական դրության ժամանակ անձնակազմի տարհանման ուսումնավարժություն Է անցկավել «Աստղիկ» ԲԿ-ում

Մայիսի 11-ին ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների մասնագետների աջակցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացվեց «ԱԻ և ռազմական դրության ժամանակ անձնակազմի տարհանման և պատսպարման, ինչպես նաև հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ուսումնավարժության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքներին ներգրավված էին ԵՓՎ ՀՓԱԿ, ՔՊ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։

ԵՓՎ ՔՊ բաժնի մասնագետները նախապես մեթոդական օգնություն էին ցուցաբերել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ պլանների կազմման, կազմավորումների ձևավորման և աշխատանքների կազմակերպման հարցում։

Ուսումնավարժության նպատակն էր գործնականում ստուգել բժշկական կենտրոնի ներքին վերակարգի, նյութատեխնիկական ապահովման, հրդեհային, փրկարարական, հասարակական կարգի պահպանման կազմավորումների աշխատանքը, ինչպես նաև բժշկական անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Ըստ սցենարի՝ բժշկական կենտրոնի ընդունարանի նախասրահում տեղի էր ունեցել հրդեհի բռնկում, ինչը տարածվել էր շենքի երկրորդ հարկ։

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը՝ բժշկական կենտրոնի կազմավորումների ուժերով իրականացվել էր ընդհանուր հետախուզության, տարհանման և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ: Նախապես ծխապատ գոտուց դուրս էր բերվել 4 տուժած։

Դեպքի վայր ժամանեցին Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ, որոնք իրականացրեցին հրդեհաշիջում և հրդեհի տարածման կանխարգելում, ինչպես նաև ծխապատ գոտուց արգելափակված երկու տուժածի պատգարակով դուրս բերեցին և մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։

Ավարտին ԵՓՎ ՀՓԱԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Գ․ Հակոբյանն ամփոփելով արդյունքները, մատնանշեց առկա խնդիրները և բացթողումները, տվեց մասնագիտական խորհուրդներ և ցուցումներ, շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան