Սպորտ 3 տարի առաջ - 18:13 26-06-2023

Հայտնի է «Փյունիկի» հանդիպումների ժամանակացույցը Կոնֆերենցիաների լիգայում

Հաստատվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Նարվա Տրանս» դիմակայության ժամանակացույցը:

Առաջին խաղը կկայանա Վահագն Թումասյանի անվան Աբովյանի քաղաքային մարզադաշտում հուլիսի 13-ին 19:00-ին: Հայաստանում կայանալիք հանդիպման մուտքը երկրպագուների համար կլինի ազատ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Նարվա Տրանսի» դեմ պատասխան հանդիպումը անցկացվելու է Էստոնայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռակվեռե քաղաքում: Բանն այն է, որ «Նարվա Տրանսի» տնային մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։

Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 20-ին ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:30-ին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր