Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:45 24-06-2023

Մեդվեդևը կոչ է արել համախմբվել Պուտինի շուրջ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել համախմբվել պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շուրջ։ Այս մասին Մեդվեդևը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։

Մեդվեդևը շեշտել է, որ պառակտումը և դավաճանությունը մեծ ողբերգության, տիեզերական աղետի տանող ճանապարհ են։

«Այժմ ամենագլխավորը արտաքին և ներքին թշնամու հանդեպ հաղթանակի համար, որը տենչում է բզկտել մեր Հայրենիքը, մեր պետության փրկության համար՝ նախագահի, երկրի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ համախմբվելն է։ Պառակտումը և դավաճանությունը մեծագույն ողբերգության, տիեզերական աղետի տանող ճանապարհ են։ Մենք դա թույլ չենք տա։ Թշնամին կջախջախվի։ Մենք կհաղթենք»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր խմբավորման դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան