Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:34 25-06-2022

«Հայաստան» հիմնադրամը այն կարևոր համազգային գաղափարն է, որի շուրջ մենք համախմբվել ենք. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը:

Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Հոգեբարարձուների խորհրդի հարգարժան՛ անդամներ,
Տեղական մարմինների ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Այս տարի մեր հանդիպման առիթը կրկնակի տոնական է՝ լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը, միևնույն ժամանակ, միշտ ուրախ ենք աշխարհի բոլոր մասերից ժամանած մեր հայրենակիցներին տեսնել այստեղ:
Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը դարձել է այն կարևոր համազգային գաղափարն ու առանցքը, որի շուրջ մենք համախմբվել ենք, քննարկել ազգային-պետական նշանակության հարցեր և փորձել ենք գտնել լուծումներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե թե չունի նմանօրինակը՝ ոչ իր բովանադակությամբ, ոչ էլ կազմակերպական ձևով, ու նաև այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունը անբասիր պահելուն:

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի հարկ չկա անգամ շեշտելու, որ հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը ջանք ու եռանդ պետք է չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից:

Նաև այս պատճառով բոլորս պետք է երաշխավորենք հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը:
Այս նպատակի կյանքի կոչման համար ես նաև ակնկալում եմ, որ մինչև ընթացիկ ամսվա վերջ պատրաստ կլինեն Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները:

Լիահույս եմ, որ պալատի զեկույցը նպաստելու է վստահության մթնոլորտի կայացմանն ու լույս է սփռելու ընդհանուր իրավիճակի վրա:
Սիրելի՛ հայրենակիցներ,
ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անմնացորդ նվիրումի և իրականացրած անխոնջ աշխատանքի համար:
Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի գործունեության մասին զեկույցը ներկայացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել