Ներքին 3 տարի առաջ - 18:16 23-06-2023

Վատ մարդկանց կարելի՞ է խոշտանգել, իսկ լավ մարդկանց` ո՞չ

Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել՝ ահազանգելով, որ իրեն բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն և Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ խոշտանգել են, սպառնացել, որ կսպանեն իր ընտանիքի անդամներին։

Oragir.News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով հրապարակված տեսանյութերին, ասել էր․ «Անհիմն, օդում արված հայտարարությունները չենք մեկնաբանում։ Դրա համար կա իրավական ընթացակարգ»։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով արժանահավատ է Առաքելյանի ներկայացրած տեղեկատվությունը, ասաց, որ գոյություն ունի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների արժանահավատությունը գնահատելու մեթոդաբանություն, այդ մեթոդաբանության մեջ կարևոր տեղ ունի դետալացվածությունը, այնպիսի տեղեկատվություն ներկայացնելը, որը կարող է անուղղակիորեն վկայել, որ մնացած ասվածները ճշմարտությանը համապատասպանում են։

«Օրինակ՝ եթե խոսքը վերաբերվի ինչ-որ տարածք նկարագրելուն, որտեղ նա չպետք է լիներ, բայց եղել է, օրինակ՝ աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակ, որտեղ նա չպետք է լիներ։ Նա կարո՞ղ է նկարագրել այդ աշխատասենյակը։ Նա հղում է անում ինչ-որ բաների, որոնք հեշտ ստուգելի են, օրինակ՝ վարչության շենքի տեսախցիկների միջոցով կարելի է պարզել՝ նա իսկապես արյունոտ հողաթափերո՞վ է դուրս եկել վարչության շենքից, թե՞ ոչ։ Այսինքն՝ նրա խոսքում դետալականացվածության մեծ աստիճան կա, ինչը մեծացնում է արժանահավատությունը»։

Նա ընդգծեց նաև, որ այստեղ կարևոր է նաև, թե ում հետ գործ ունենք։ Մելիքյանն ասաց, որ իրեն տեղեկացրել են, որ գործ ունենք անձի հետ, ով մեղադրված է եղել ծանր հանցագործությունների մեջ։

«Բայց անկախ նրանից, թե ում հետ գործ ունենք, գործ ունենք հրապարակային բավական դետալացված դեպքի հետ։ Ես կարծում եմ, որ հանրությունը իրավունք ունի պահանջելու, որ իրականացվի ստանդարտներին համապատասխանող քննություն, որի արդյունքում կա՛մ կհաստատվի, կա՛մ կհերքվի ներկայացվածը։ Ես կարող եմ ասել, որ արդեն անհանգստացնող են մարդկանց նկատմամբ տեղի ունեցող բռնությունների հրապարակումները։ Ես ուրախ կլինեմ, որ կարողանան հանրությանը համոզել, որ սա իրականությանը չի համապատասխանում, որովհետև չեմ ուզի հավատալ, որ նման բաներ կատարվում են, բայց քանի դեռ նման համոզիչ բացատրություններ չկան, մենք իրավունք ունենք պահանջել, որ պատշաճ քննություն իրականացվի, և արդյուքները հրապարակային լինեն»։

Նա ընդգծեց, որ անձի վատ համբավ ունենալն ամենևին չի նշանակում, որ նա զրկված է իրավական պաշտպանությունից։

Դիտարկմանը, թե պատշաճ պարզաբանում տրամադրելու փոխարեն ստացվում է, որ ՔԿ-ն փորձում է նսեմացնե՞լ խոշտանգման ահազանգ հնչեցնողին, Մելիքյանն ասաց, որ այո՛, և իրենք կարծում են, որ սա բավարար է։

«Այստեղ կարևոր փիլիսոփայական հարց կա․ ի՞նչ է, վատ մարդկանց կարելի՞ է խոշտանգել, լավ մարդկանց՝ ո՞չ։ Եթե ՔԿ-ն այդպես է մտածում, թող հայտարարի այդ մասին։ Բայց քանի դեռ ՀՀ-ն ձևակերպված է որպես իրավական պետություն, և քանի դեռ իշխող քաղաքական ուժը դիվիդենտներ է ձեռք բերում իրեն դեմոկրատական ներկայացնելով՝ նրանք իրավունք չունեն այսպես վարվելու»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում